Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ծառուկյանը ՀՀ-ի համար խիստ անհրաժեշտ է համարում ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական նոր փաստաթղթի ստորագրումը

Ծառուկյանը ՀՀ-ի համար խիստ անհրաժեշտ է համարում ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական 
նոր փաստաթղթի ստորագրումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը Լոռու մարզում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիներին առաջին հերթին անհրաժեշտ է լուծել երկրի անվտանգության հետ կապված խնդիրները, որպեսզի քաղաքացին լարված, անհանգիստ և մտահոգված չլինի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գագիկ Ծառուկյանը երկրի անվտանգության հետ կապված խնդրի լուծումը տեսնում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական համագործակցության ընդլայնմամբ:

«Դրա լուծումը միանշանական պետք է լինի Ռուսաստանի հետ՝ պետք է նոր փաստաթուղթ ստորագրենք, ինչ ասում էի այս վեց ամսվա ընթացքում: Ռուս և հայ զինվորները կողք կողքի սահմանը պահեն, որը ճանճ չանցնի այդ սահմաններից ներս:Մեզ  դա անհրաժեշտ է օդի ու ջրի պես, որ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր փաստաթուղթ ստորագրվի, որ լիարժեք վերջ դնենք այս ամեն ինչին, սահմանը ամուր լինի և հայ ու ռուս զինվորները միասնական սահմանը պահեն: Այդ դեպքում կկարողանանք լիարժեք ապահովել մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը»,- ընդգծեց Ծառուկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am