Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեջլիսի պատգամավոր Զաքանին Իրանի նախագահի ընտրություններում հանել է իր թեկնածությունը հօգուտ Ռայիսիի

Մեջլիսի պատգամավոր Զաքանին Իրանի նախագահի ընտրություններում հանել է իր թեկնածությունը հօգուտ Ռայիսիի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քում քաղաքից Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր եւ երկրի խորհրդարանի Հետազոտական կենտրոնի ղեկավար Ալիռըզա Զաքանին հունիսի 16-ին հայտարարել Է նախագահական ընտրություններում իր թեկնածությունը հօգուտ Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին Զաքանին ասել Է YJC գործակալությանը տված հարցազրույցում:

Հունիսի 16-ին ավելի վաղ Tasnim գործակալությունը հայտնել Է, որ Իրանի Մեջլիսի պատգամավորները նախագահական մրցարշավին մասնակցող բոլոր պահպանողականներին կոչ են արել հանելու իրենց թեկնածությունները հօգուտ Ռայիսիի: Ուղերձը հասցեագրված Է եղել Ընդունվող որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռըզայիին, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Սայիդ Ջալիլիին, Մեջլիլիսի փոխնախագահ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմիին եւ Զաքանիին: Իրանի նախկին փոխնախագահ Մոհսեն Մեհրալիզադեն նույնպես հունիսի 16-ին հանել Է իր թեկնածությունը երկրի նախագահական ընտրությունների ընտրարշավից:

Այսպիսով, բարենորոգչական ճամբարից արշավին շարունակում Է մասնակցել սոսկ երկրի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին: Իրանի նախագահի ընտրւթյունները պլանավորված են հունիսի 18-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am