Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ոստիկանությունն արձանագրել է ընտրական իրավախախտումների 172 դեպք

Ոստիկանությունն արձանագրել է ընտրական իրավախախտումների 172 դեպք

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության կողմից մայիսի 11-ից սկսած, երբ հայտարարվել է արտահերթ ընտրությունների անցկացման մասին, իրականացվել են ընտրական իրավախախտումների մշտադիտարկումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 16-ին այս մասին ասաց Ոստիկանութան պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝  ներկայացնելով Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլում Ոստիկանության կողմից իրականացված և կատարվելիք աշխատանքերը։

«Սկսած մայիսի 11-ից, երբ հայտարարվել է արտահերթ ընտրությունների մասին, և մինչ քարոշազարշավի մեկնարկը ոստիկանությունում իրականացվել են ընտրական իրավախախտումների մշտադիտարկումներ։ Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 80 իրավախախտում, որոնցից 45-ի դեպքում ընթացք է տրվել քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով նախատեսված  կարգով, իսկ  35-ը պատահարներ են։ Քարոզարշավից հետո շարունակվել են մշտադիտարկումները՝ մինչ օրս արձանագրվել է 92 դեպք, որոնցից 56-ին ընթացք է տրվել քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով նախատեսված կարգով, իսկ 36պատահարներ են և ենթարկվում են ստուգումների»,- ասաց Ֆիդանյանը։

Ոստիկանապետի տեղակալը նշեց նաև, որ հասարակությունում մեծ ուշադրություն է ստացել քարոզչական պաստառների վնասնման դեպքերը։

«Այս հարցերի առնչությամբ ևս պետք է փաստեմ, որ ունենք նաև դրական ցուցանիշներ, որոշ դեպքեր բացահայտվել են։ Առանձնակի ուշադրություն է դարձվում  և բավականին ծավալուն աշխատանք է կատարվել նաև ընտրակաշառքների բացահայտման ուղղությամբ։ Ներկայումս մշտադիտարկման աշխատանքները շարունակվում են»,- եզրափակեց Ֆիդանյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am