Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի մանկապարտեզներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի հարուցիչներ, «Բիոկաթ»-ում՝ ստաֆիլակոկ

Երևանի մանկապարտեզներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի հարուցիչներ, 
«Բիոկաթ»-ում՝ ստաֆիլակոկ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի նախադպրոցական կազմակերպություններում աղիքային վարակիչ հիվանդության բռնկումների արդյունքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի հարուցիչներ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Հիշեցնենք, որ հունիսի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում «Վիննի Պուխ և ընկերներ» և «Ծիածան» մանկական զարգացման կենտրոն նախադպրոցական կրթական կազմակերպություններում արձանագրվել են սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումներ:

Նշված ժամանակահատվածում «Սուր գաստրոէնետերիտ» ախտորոշմամբ՝ ջերմություն 38-39 ջերմաստիճան, սրտխառնոց, փսխում, լուծ ախտանշաններով, Երևանի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ են ընդունվել «Վիննի Պուխ և ընկերներ» և «Ծիածան» նախադպրոցական կազմակերպություններից 20 երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ առողջապահության նախարարությունից նաև հայտնում են, որ համաճարակաբանական հետազոտության արդյունքում հայտնաբերվել է նաև ընտանեկան 2 օջախ (1 օջախ՝ 1 դեպքով և 1 օջախ՝ 3 դեպքով), երբ պացիենտներն ունեցել են նույն ախտանշանները և, ինչպես նախադպրոցական կազմակերպությունների հոսպիտալացված պացիենտները, սննդում օգտագործել են «Բիոկաթ» արտադրատեսակի կաթնամթերք: Հոսպիտալացված պացիենտներից 6-ի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ:

Ըստ աղբյուրի՝ նախադպրոցական կազմակերպություններում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի հարուցիչներ, իսկ աշխատակիցների մոտ՝ ստաֆիլակոկ: Սննդամթերքի նմուշները թունաբանական հետազոտությամբ, ունեցել են թույլ թունավոր ազդեցություն («Բիոկաթ» արտադրատեսակի կաթնաշոռ, թթվասեր, կաթնաշոռի և թթվասերի խառնուրդ): Ներկա պահին բուժվող հիվանդներ չկան:

Համաճարակաբանական հետազոտության շրջանակներում իրականացվել են նաև «Բիոկաթ» կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն» ՍՊԸ-ում հոսքագծի տարբեր հատվածներից շրջակա միջավայրի և աշխատակիցների կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտություններ: Արդյունքում՝ շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են շեղումներ, անձնակազմի ձեռքերից և արտահագուստից վերցված նմուշներում հայտնաբերվել է ախտածին ստաֆիլակոկ:

ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ դեպքերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունն ուղարկվել է ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am