Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարտունու ԲԿ-ից Երևան է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով 12 երեխա

Մարտունու ԲԿ-ից Երևան է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով 
12 երեխա

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտունիու ԲԿ-ից հունիսի 12-13-ը «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» են տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ) 1-4 տարեկան 12 երեխա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Համաճարակաբանական հետազոտության արդյունքում` հունիսի 13-ին նմանատիպ ախտանշաններով հայտնաբերվել է ևս 4 բուժառու, որոնցից 3-ը` երեխա, 1-ը` մեծահասակ, որոնք արդեն տանն են` հիվանդության թեթև ընթացքով: Նույն ժամանակահատվածում Մարտունու ԲԿ-ում իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում` լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել է 12 նմուշ ջուր, 30 լվացուկ` ԱՑԽՄ և պաթոգեն միկրոֆլորայի նկատմամբ»,- նշում են ԱՆ-ից:

Բուժանձնակազմի 9 հոգուց վերցրել են ստաֆիլակոկակրության և  մանրէակրության նկատմամբ նմուշներ, իսկ բաժանմունքում բուժում ստացող 7 երեխայից և 1 խնամակալից` մանրէակրության նմուշառում:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն հոսպիտալացված երկու բուժառուի մոտ հայտնաբերվել է ներհիվանդանոցային վարակի հարուցիչ` կլոստրիդիում դիֆիցիլե, իսկ երկու նմուշներից մեկում` նաև այդ հարուցչի հակածինը: Նմուշները տեղափոխվել են նաև ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն», որտեղ կլոստրիդիում դիֆիցիլեն հաստատվել է: 

Այժմ աշխատանքներ են տարվում` բացահայտելու ներհիվանդանոցային վարակի փոխանցման աղբյուրի` ջրային կամ կոնտակտային ծագման բնույթը պարզելու ուղղությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am