Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ալեքսանդր Տարխանովը կրկին «Փյունիկ»-ում է

Ալեքսանդր Տարխանովը կրկին «Փյունիկ»-ում է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավար կազմում տեղի է ունեցել համալրում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբ է վերադարձել Ալեքսանդր Տարխանովը։ Ռուս մասնագետը կզբաղեցնի ակումբի փոխնախագահի պաշտոնը և կզբաղվի «Փյունիկ» ակադեմիայի զարգացմամբ։ 

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Տարխանովը «Փյունիկում աշխատել է 2019 և 2020թթ․։ Նրա գլխավորությամբ «Փյունիկը» հռչակվել է Հայաստանի փոխչեմպիոն և Եվրոպա լիգայի որակավորման փուլում հասել է մինչև երրորդ փուլ։

Ալեքսանդր Տարխանովի անմիջական մասակցությամբ «Փյունիկ» մարզաբազայում արդեն կազմակերպվել է փառատոն ակումբի սաների համար, ուղղված տեխնիկական տվյալների բարելավմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am