Պատմության հետագծով
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1496 թ. հունիսի 11-ին Քրիստափոր Կոլումբոսը ավարտեց իր երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը: Իսպանիայում նա հայտարարեց, որ գտել է Ասիական մայրցամաքը, բայց իրականում Կոլումբոսը հասել էր Կուբա կղզի: Նա առաջինն էր Եվրոպայից, ով ճանապարհորդեց դեպի Կարիբյան ավազան, Կենտրոնական Ամերիկա եւ Հարավային Ամերիկա` սկիզբ դնելով Ամերիկայի գաղութացմանը։ Կոլումբոսը հայտնագործեց ծովային ճանապարհ դեպի Ամերիկա մայրցամաք, որը մինչ այդ անհայտ էր Հին աշխարհին։ Չնայած նա կարծում էր, թե հայտնագործել է ճանապարհ դեպի հեռավոր արեւելք, նրա հայտնագործությունը հիմք դարձավ Ամերիկայի նվաճմանը եւ բնակեցմանը եվրոպացիների կողմից։
-1770 թ. հունիսի 11-ին բրիտանացի հետազոտող, ծովագնաց, քարտեզագիր եւ արքունի նավատորմի նավապետ Ջեյմս Կուկը հայտնագործեց կորալյան Մեծ արգելախութը: Կուկը կազմել է Նյուֆաունդլենդի քարտեզը նախքան Խաղաղ օվկիանոսում երեք ճանապարհորդություն կատարելը։
-1864 թ. հունիսի 11-ին ծնվել է Ռիխարդ Շտրաուսը՝ ուշ ռոմանտիզմի ոճի նշանավոր գերմանացի երգահան եւ դիրիժոր, հատկապես հռչակվել է իր օպերաների եւ սիմֆոնիկ պոեմների շնորհիվ։ Առավել հայտնի ստեղծագործություններն են «Սալոմե» (1905), «Էլեկտրա» (1908), «Վարդի ասպետը» (1910), «Արիադնեն Նաքսոսում» (1912), «Առանց ստվերի կինը» (1918):
-1910 թ. հունիսի 11-ին ծնվել է Ժակ Իվ Կուստոն՝ ֆրանսիացի օվկիանոսագետ եւ ճանապարհորդ: Իվ Կուստոն ստեղծել է փակ տիպի թթվածնային սարքը, կատարելագործել աքվալանգը, նախագծել ստորջրյա նկարահանման «սուզվող սկավառակ» տեսախցիկը։
Ա. Հ.
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում