Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դիվանագետները հաստատել են դեսպան Սալիվանի մասնակցությունը Ժնեւի բանակցություններին

Դիվանագետները հաստատել են դեսպան Սալիվանի մասնակցությունը Ժնեւի բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանը կմասնակցի նախագահներ Ջո Բայդենի եւ Վլադիմիր Պուտինի՝ Ժնեւում կայանալիք հանդիպմանը: Դա հաստատել Է Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Անհամբերությամբ սպասում եմ հաջորդ շաբաթ Ժնեւում նախագահ Ջո Բայդենին միանալու հնարավորությանը:

Նախագահ Բայդենը ԱՄՆ-ի շահերի խիստ պաշտպանն Է, եւ մենք հզոր թիմ կունենանք նրան աջակցելու համար, երբ Ռուսաստանի ղեկավարների հետ հանդիպենք անհետաձգելի հարցերի ողջ շրջանակի շուրջ, որոնք ազդում են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների վրա»,-Սալիվանի խոսքը Twitter-ում մեջբերել Է դիվանագիտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ջեյսոն Ռեբհոլցը: Հունիսի 8-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողներին ասել Է, որ դեսպաններ Անատոլի Անտոնովը եւ Ջոն Սալիվանը կարող են մասնակցել հունիսի 16-ին կայանալիք գագաթնաժողովին, բայց այդ մասին որոշումներն այդ պահին չԷին ընդունվել, քանի որ համաձայնեցված չի եղել բանակցությունների ձեւաչափը:

Ռյաբկովի խոսքով, վերջին օրերին ռուսաստանյան կողմը վերստին զբաղվել Է այդ հարցով: «Հնարավոր Է՝ ամերիկացիները վերջին ժամերին այս կամ այն դիրքորոշումներն են ձեւավորել, եւ այդ ժամանակ մենք դրանք կլրամշակենք առավելագույնս օպերատիվորեն, եւ ինչ-որ հստակություն կլինի»,-ասել Է նա: Հունիսի 3-ին նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, թե չի բացառում, որ Ժնեւի գագաթնաժողովից հետո դեսպանները կվերադառնան իրենց դիվանագիտական ներկայացուցչություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am