Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեկնարկել են խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ պատվաստումները

Մեկնարկել են խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ 
պատվաստումները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի սկզբից մեկնարկել են խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ  պատվաստումները, ինչպես նաև խոշոր եղջերավոր կենդանիների տուբերկուլինիզացիա ախտորոշիչ միջոցառումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հանրապետությունում մայիսին իրականացված և հունիսին մեկնարկած պատվաստումների և ախտորոշիչ միջոցառումների մասին տեղեկատվություն:

Խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ պատվաստումներն իրականացվում են հանրապետության այն տարածաշրջաններում և համայնքներում, որտեղ առկա է հանգուցավոր մաշկաբորբի հետ կապված ռիսկայնություն:

Հայաստանի Հանրապետության մարզերի տարածաշրջաններում մայիսի ընթացքում իրականացվել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տարբեր ամիսներին ծնված հորթերի պատվաստումներ՝ սիբիրախտ և խշխշան պալար հիվանդությունների դեմ, ինչպես նաև ախտորոշիչ միջոցառումներ՝ բրուցելյոզ և լեյկոզ հիվանդությունների հետ կապված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am