1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հարկային ոլորտում հեղափոխական նշանակության փոփոխություններ են իրականացվել. Փաշինյան

Հարկային ոլորտում հեղափոխական նշանակության փոփոխություններ են 
իրականացվել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ իրականացված փոփոխությունների արդյունքում Հայաստանը «դրախտ» է բիզնեսի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկույթին:

Փաշինյանը, անդրադառնալով վերջին 3 տարիներին իրենց ծավալած գործունեությանը, շեշտեց, որ պատերազմը փոխել է ամեն ինչի կոնտեքստը: Այնուամենայնիվ նա խոսեց Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի կազմակերպման ոլորտում իրենց իրականացրած քայլերի մասին: «2018-ին, իմ կարծիքով, մենք կայացրինք մեր ամենակարևոր և ամենաարագ որոշումներից մեկը: Մենք որոշում կայացրինք բարեփոխել եկամտային հարկի և շահութահարկի համակարգը, եռաստիճան եկամտային հարկի դրույքաչափը համահարթեցրինք: Շահութահարկը իջեցրինք, դարձրեցինք 18 տոկոս: Այսօր այդ որոշումն իր էֆեկտիվությունն արդեն ցույց է տվել: 2018-ի համեմատ՝ ապրիլին ունենք 85 հազարով ավելի գրանցված աշխատատեղ: Այսինքն՝ այդ որոշումից հետո 2018, 2019, 2020 թվականներին գրանցված աշխատատեղերի՝ Հայաստանի պատմական բացարձակ ռեկորդներ ենք սահմանել: Ընդ որում, պատերազմից առաջ՝ 2020-ի սեպտեմբերին դա բոլոր ժամանակների բացարձակ ռեկորդ էր»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պատերազմից հետո տեմպն ընկել է, բայց հիմա նորից վերականգնվում է:

Նա նշեց՝ իրենց հաշվարկը՝ այդ որոշումով գործատուների՝ աշխատատեղերը, աշխատավարձերի չափերը թաքցնելու խթանը վերացնելու իմաստով, ճշգրիտ իրականացել է: Փաշինյանը հավելեց, որ այսօր եկամտային հարկի ցածր տոկոսով ավելի մեծ հարկեր են հավաքում՝ միայն եկամտային հարկի մասով, քան հավաքվում էր նախկինում ավելի բարձր դրույքաչափերով: Մեկ աշխատողի հաշվով միջին աշխատավարձն աճել է:

«Հատկապես հարկային ոլորտում մենք իսկապես վերջին 3 տարվա ընթացքում հեղափոխական նշանակության փոփոխություններ ենք արել: 2018-ի դրությամբ կառավարությունը բիզնեսին ունեցել է շուրջ 270 մլրդ-ի պարտք, 3 տարվա ընթացքում այդ պարտքը մենք հասցրել ենք զրոյական վիճակի»,-ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ այսօր Հայաստանի Հանրապետությունը դրախտ է բիզնեսի համար՝ ստեղծված համակարգի իմաստով՝ հավելելով, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, ՊԵԿ-ի ուժային հարկադրանք չկա: Հարկային ոլորտի հաջորդ բարեփոխումը նշեց գույքահարկի նոր համակարգի ներդրումը:

«Կան բառակապակցություններ, որոնք շատ մեծ հաճույքով, վստահությամբ կօգտագործեի, եթե չլիներ պատերազմը, կորուստները, եթե մտքով ամեն րոպե չլինեինք սահմանին, անվտանգային հարցերը ամեն վայրկյան մեր մտքում չլինեին»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]