Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ֆինլանդիայի վարչապետը կհրաժարվի պետբյուջի հաշվին իր համար ձեռք բերվող մթերքներից

Ֆինլանդիայի վարչապետը կհրաժարվի պետբյուջի հաշվին իր համար ձեռք բերվող մթերքներից

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը կհրաժարվի սննդի համար արտոնության օգտագործումից՝ այն մթերքներից, որոնք իր ընտանիքի համար ձեռք Էին բերվում Ֆնլանդիայի պետական բյուջեի միջոցների հաշվին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 1-ին այդ մասին նա հայտնել Է MTV3 հեռուստաալիքի եթերում:

«Ես չեմ պատրաստվում շարունակելու (օգտագործել արտոնությունը)»,- ասել Է նա:

Ավելի վաղ Iltalehti թերթը հայտնել Է, որ Մարինի եւ նրա ընտանիքի համար, որն ապրում Է Հելսինկիի Կեսյարանտա վարչապետական նստավայրում, բյուջեի միջոցների հաշվին նախաճաշերի համար ամսական գնվում են մոտավորապես 300 եվրոյի մթերքներ: Նախարարների կաբինետի դիվանատանը դրան ի պատասխան հայտարարել են, որ այդ կարքների համար միջոցներ են տրամադրվել նաեւ մյուս վարչապետներին:

Ֆինլանդիայի կառավարության դիվանատան կատարած հաշվարկների համաձայն ՝խոսքը վերաբերում Է ավելի խոշոր գումարի, քան սկզբնապես հայնվել Է: Ընդամենը 2020 թվականի հունվարից մինչեւ 2021 թվականի մայիսը վարչապետի ընտանիքի համար մթերքների գնման նպատակով ծախսվել Է ավելի քան 14,3 հազար եվրո, այսինքն՝ ամսական շուրջ 850 եվրո: Ներկայումս Հելսինկիի ոստիկանությունն անցկացնում Է այդ գործով մինչհետաքննչական ստուգում, որի ընթացքում «գնահատում կտրվի այն բանին, թե հիմք կա արդյոք կասկածելու պաշտոնեական կամ այլ հանցագործություն»:

Գերատեսչությունը նշել Է, որ, ինչպես պատկերացնում Է, վարձատրման օրենքը վարչապետի պաշտոնն զբաղեցնողների համար նման փոխհատուցում չի նախատեսում: Ոստիկանությունում ընդգծել են, որ քննությունը չի վերաբերի հենց Մարինի գործողություններին, գնահատումը կտրվի կառավարական դիվանատան պաշտնյաների աշխատանքին, հաղորդել Է ՏԱԱՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am