Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կարկուտը վնասներ է հասցրել սահմանամերձ Վահան գյուղի տնտեսություններին 

Կարկուտը վնասներ է հասցրել սահմանամերձ Վահան գյուղի տնտեսություններին 

ԳԱՎԱՌ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի 25-ին տեղացած կարկուտը վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի ճամբարակ խոշորացված համայնքի Վահան գյուղի տնտեսություններին։

Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրին  Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, նախնական տվյալներով, տեղացած կարկուտը շուրջ 100 հեկտարի վրա վնասել է ցորենի, գարու, առվույտի, կորնգանի ու սխտորի ցանքատարածությունները։ Ճամբարակի համայնքապետարանում առայժմ գնահատվում ու հաշվարկվում են տնտեսություններին պատճառված վնասների չափերը։ «Հրավիրել ենք համապատասխան մասնագետների, որոնց եզրակացությամբ էլ կփորձենք կարգավորել խնդիրները։ Առաջիկա երեք օրերի ընթացքում կհստակեցվի, թե որքանով վնասված բերքը կվերականգնվի, որքանով հնարավոր կլինի նոր ցանք կատարել։ Բոլոր դեպքերում, կարվի հնարավորը, որպեսզի տուժած տնտեսություններն ինչ-որ կերպ համապատասխան օժանդակություն ստանան»,-ասաց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am