Դավիթ Բեկ գյուղի սահմանային հատվածում հայտնաբերվել է 3 հատ «Գրադ» կայանքի արկ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 24-ին, ժամը 12:10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որԴավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 3 հատ արկ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դավիթ Բեկ գյուղի վերջնամասում՝ սահմանային հատվածում, հայտնաբերվել է 3 հատ «Գրադ» կայանքի արկ (երկուսը պայթուցիչով):
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Կարդացեք հոդվածը` Русский