Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարության օժանդակությամբ արևային կայանների արտադրության ոլորտում կիրականացվի 4.7 մլրդ դրամի ներդրումային ծրագիր

Կառավարության օժանդակությամբ արևային կայանների արտադրության ոլորտում 
կիրականացվի 4.7 մլրդ դրամի ներդրումային ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «ԲԱՐԻ ԱՐԵՎ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2021 թվականի մայիսի 14-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու որոշման նախագծին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման, «ԲԱՐԻ ԱՐԵՎ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին, նրա կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսված են Գեղարքունիքի և Արագածոտի մարզերում երեք 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանների կառուցման և շահագործման համար։

Արևային կայաններից երկուսը գտնվում են Արագածոտնի մարզի Արագածոտն համայնքում և մեկը՝ Գեղարքունիքի մարզ Աստղաձոր համայնքում։ Նախատեսվում է տեղադրել բարձր արդյունավետությամբ Risen Energy ընկերության երկերեսանի մոնոբյուրեղային ՖՎ մոդուլներ (www.risenenergy.com), որոնց հզորության նվազումը չի գերազանցում տարեկան 0.5%-ը: Նախագծում օգտագործվելու են Huawei ընկերության արտադրության ինվերտորներ (փոխակերպիչներ):

Արևային վահանակների շարժական կրող կոնստրուկցիան կներմուծվի Arctech ընկերությունից։ Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին, առկա են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շնորհված էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) երեք լիցենզիաներ։

Ծրագրի շրջանակում նախատեսվող ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 4.7 մլրդ դրամ։ Ներդրումների մոտ 80% արդեն իսկ իրականացվել է, այդ թվում ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել հողամասեր (76 մլն դրամ), իրականացվել է շինարարություն և կատարվել են վճարումներ սարքավորումների դիմաց (3.552 մլն դրամ), ինչպես նաև նախագծային աշխատանքներ (66 մլն դրամ)։ Ներդրումների իրականացումը սկսվել է 2019 թվականին և նախատեսվում է ավարտել սույն թվականի երրորդ եռամսյակում։

Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 871 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]