Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարը և Ռուսաստանի արտգործնախարարը քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարը և Ռուսաստանի արտգործնախարարը քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում տեղի ունեցած երկկողմ հանդիպման մանրամասները հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Պետքարտուղարն ընդգծել է Սիրիայի ժողովրդի համար հումանիտար հասանելիության ապահովման կարևորությունը: Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման որոնումների հարցը»,- հայտնել է Փրայսը:

Նա ընդգծել է, որ հանդիպմանը Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը փնտրում է «ավելի կայուն ու կանխատեսելի հարաբերություններ Մոսկվայի հետ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում