Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Քեզ հետ, հայրիկ». Սոնա Ռուբենյանի նոր ստեղծագործությունը

«Քեզ հետ, հայրիկ». Սոնա Ռուբենյանի նոր ստեղծագործությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոնա Ռուբենյանը երաժշտասերների դատին է հանձնել «Քեզ հետ, հայրիկ» երգը, որն արդեն երգչուհու YouTube-ի պաշտոնական ալիքում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության հեղինակը Սոնա Ռուբենյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն իրականացել են Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը:

Սոնա Ռուբենյանն առաջին անգամ բեմ է բարձրացել հինգ տարեկանում «Կռունկ» մրցույթի շրջանակում։ Այդ ժամանակ Սոնան արդեն սովորում էր Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում: 2012 թվականին մասնակցելով «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանին՝ նա դառնում է մրցույթի հաղթող։

2017 թվականից դերասան, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ կազմել է «Գարիկ Սոնա» խումբը, որի շրջանակներում ներկայացրել է հայկական հին ու նոր երգերի վերամշակված տարբերակները, հանդես եկել մի շարք համերգներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am