Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Արտաշատում մեկնարկեց Հայաստանի աթլետիկայի առաջնությունը

Արտաշատում մեկնարկեց Հայաստանի աթլետիկայի առաջնությունը

ԱՐՏԱՇԱՏ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի քաղաքային մարզադաշտում մեկնարկեց Հայաստանի աթլետիկայի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի այս առաջնությանը մասնակցում է 50 աթլետ երկրի մի քանի մարզերից: Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը կրկին լավագույնն էր իր ձևում (16,62 մետր), սակայն չկարողացավ Օլիմպիական խաղերի նորմա լրացնել: Սկավառակի նետում ձևում լավագույնը Մանուկ Մանուկյանն է (50,28 մետր), նիզակի նետումում` Մարիամ Մկրտչյանը (40,10 մետր), իսկ գնդի հրում վարժությունում կրկին լավագույնը Մանուկ Մանուկյանն է  (14, 71 արդյունք):

Վազքային ձևերում ոսկե մեդալակիրներ դարձան Միլենա Գրիգորյանը (400 մետր, 1.03.0 արդյունք), Ռաֆիկ Օհանյանը (400 մետր, 49.7 արդյունք), Լիանա Մարտիրոսյանը (3000 մետր, 11.55.0 արդյունք), Երվանդ Մկրտչյանը (1500 մետր, 4.01.3 արդյունք),  Դավիթ Ղուշչյանը (110 մետր արագավազք, 16.7 արդյունք), Մելինե Ադամյանը (100 մետր, 15.1 արդյունք), Էլլադա Ալավերդյանը (800 մետր, 2.17.7 արդյունք), Յանա Սարգսյանը ( 100մետր, 12.0 մետր), Ռազմիկ Մկրտչյանը (100 մետր, 10.3 արդյունք):

Մայիսիս 19-ին կկայանան առաջնության մյուս ձևերի մրցումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am