Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պուշկին և Սարյան փողոցների խաչմերուկում բռնկված հրդեհը մարվել է

Պուշկին և Սարյան փողոցների խաչմերուկում բռնկված հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 18-ին ժամը 17:04-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Պուշկին և Սարյան փողոցների խաչմերուկում՝ եռահարկ շենքի տանիքում, հրդեհ է բռնկվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն իրականացրել են տարահանման աշխատանքներ։ Տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։52-ին, մարվել՝ 19։29-ին։ Այրվել են շենքի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 250 քմ):

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am