Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Երեք վերականգնված կտավի պատմություն». Ազգային պատկերասրահում նոր ցուցադրություն է նախատեսվում

«Երեք վերականգնված կտավի պատմություն». Ազգային պատկերասրահում նոր 
ցուցադրություն է նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 19-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Արվե՞ստ, թե՞ գիտություն. երեք վերականգնված կտավի պատմություն. Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ նախաձեռնությամբ պատկերասրահում կմեկնարկի «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» նախագիծը:

20-րդ դարի հայկական կերպարվեստի երեք խոշոր վարպետների վերականգնված կտավների կողքին կներկայացվեն վերականգնման երկարատև ընթացքն ամփոփ ներկայացնող աշխատանքային լուսանկարներն իրենց բացատրագրերով:

Ցուցասրահներից յուրաքանչյուրում տեղակայված կլինի վերականգնման արվեստանոցի մի անկյուն. աշխատանքային սեղան, նկարակալ, որոնց վրա տեղադրված կլինեն պատռվածքներով, ներկաշերտի կորուստներով ու թափվածքներով կտավներ, ինչպես նաև կոտրվածքներով ու բացակայող հատվածներով դեկորատիվ-կիրառական առարկաներ: Վերականգնման ենթատարածքի ամենահետաքրքիր «նմուշներից» են ժամանակակից մանրադիտակն ու ուլտրամանուշակագույն լամպը, որոնցով այցելուն հնարավորություն է ունենում ինքնուրույն զննելու առարկաների վնասվածքները, նախկինում արված երանգավորումներն ու հետագա միջամտությունները:

Ցուցադրությունը կգործի մայիսի 20-ից ամեն օր ժամը 11։00-17։00-ը:

Մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ասաց, որ շատ է կարևորում մշակութային արժեքների, ժառանգության, հարստության վերականգնումը, պահպանումը, վերաիմաստավորումը:

«Այս տարի նշում ենք Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակը և որոշել ենք հնարավորինս բաց լինել արվեստասերների առաջ, ներկայացնել ֆոնդերում պահված  նյութերը: Շատերը չգիտեն, թե թանգարանում մարդիկ ինչով են զբաղվում, չգիտեն, թե ինչ նյութեր կան պահոցներում, թե ինչ նվիրյալներ են աշխատում թանգարանում»,-նշեց Հակոբյանն ու տեղեկացրեց, որ «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» նախագծի շրջանակում պարբերաբար ցուցադրելու են վերականգնված լավագույն աշխատանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am