Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

ՌԴ-ում օպերշտաբը չի հաստատել Թուրքիայի հետ ավիահաղորդակցության դադարեցման երկարացումը

ՌԴ-ում օպերշտաբը չի հաստատել Թուրքիայի հետ ավիահաղորդակցության դադարեցման երկարացումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբում չեն հաստատում ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ Թուրքիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը երկարացվելու Է մինչեւ հունիսի 30-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ առանձին ԶԼՄ-ներ գրել են, որ օպերշտաբը որոշում Է ընդունել Թուրքիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը երկարացնել մինչեւ հունիսի 30-ը: Բացի այդ, ԶԼՄ-ներում նաեւ հայտնվել Է մի հաղորդագրություն, որ ավիաընկերություններն արդեն սկսել են այդ մասին նախազգուշացնել իրենց գործակալներին: Մասնավորապես, «ԱԷրոֆլոտ»-ն իր գործակալներին հաղորդել Է օպերշտաբի որոշմամբ Թուրքիա թռիչքների դադարեցումը երկարացնելու մասին: Ինչպես հիշեցրել են «ԱԷրոֆլոտ»-ում, ավիատոմսերի եւ ծառայությունների համար, որոնք սկզբնապես ձեւակերպվել Էին մինչեւ 2020 թվականի մայիսի 1-ը, պահպանվում Է «ոչ դրամական վերադարձման եւ վերաձեւակերպման նախկին կարգը»:

Ավիացիոն ճյուղի աղբյուրը հաստատել Է ավիաընկերությունից հեռագրի ստացումը: Ռուսաստանը ապրիլի 15-ից մինչդեւ հունիսի 1-ը սահմանափակել Էր Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը կորոնավիրուսի հետ կապված անբարենպաստ համաճարակաբանական իրադրության պատճառով, տուրօպերատորներին արգելվել Էր այնտեղ ուղեգրեր վաճառել: Մայիսի 17-ին պատվիրակության հետ միասին Մոսկվա Էր ժամանել Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմեթ Էրսոյը՝ Ռուսաստանի իշխանությունների հետ ավիահաղորդակցության վերսկսման շուրջ բանակցություններ վարելու համար:

Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի աշխատակազմում հաղորդել են, թե հանդիպման արդյունքներով որոշում Է ընդունվել, որ Ռուսաստանը մասնագետների կուղարկի Թուրքիա՝ առողջարաններում համաճարակաբանական անվտանգության հետ կապված իրադրությունը եւ ավիահաղորդարկության բացման հեռանկարները գնահատելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ