Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 Իսրայելը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի սուզանավին. Գազայի հատվածը հրթիռ է արձակել իսրայելական քաղաքի ուղղությամբ, կան վիրավորներ

 Իսրայելը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի սուզանավին. Գազայի հատվածը հրթիռ է արձակել իսրայելական քաղաքի ուղղությամբ, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմածովային ուժերը եւ ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում կառավարող ՀԱՄԱՍ շարժման սուզանավին հարված են հասցրել միջատարածքի ափերի մոտ: Այդ մասին հաղորդել Է հրեական պետության բանակի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր, օգտագործելով օդային հետախուզությունը եւ ռազմաօդային ուժերը, ՑԱԽԱԼ-ը մի քանի կասկածյալների Է նկատել այն նավի վրա, որը, ենթադրաբար, ՀԱՄԱՍ-ի ընդջրյա ռազմածովային զենքն Է: Նավը տեղափոխում Էին դեպի ափ, ենթադրաբար, իսրայելական ջրերում ահաբեկչություն կատարելու համար: Որոշ ժամանակ անց ՑԱԽԱԼ-ի մարտանավը եւ ինքնաթիռը հարված են հասցրել օպերատորների եւ զենքի ուղղությամբ՝ սպառնալիքը վերացնելու համար»,-ասվում Է զինվորականների հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Գազայի հատվածը հրթիռ Է արձակել Աշդոդ իսրայելական քաղաքի ուղղությամբ, կան վիրավորներ:

Արկն ընկել Է շենքի վրա: Ոստիկանությունում ճշտել են, որ հրթիռներն արձակվել են ոչ միայն Աշդոդի կողմը, այլ նաեւ Բեեր-Շեւայի ուղղությամբ: Տուժածներին օգնություն են ցուցաբերում տեղում: Մայիսի 10-ի երեկոյան կտրուկ սրվել Է իրադրությունը Իսրայելի եւ պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին:

Իսրայելի զինվորականների տվյալներով՝ Էսկալացիայի սկզբից ի վեր պաղեստինյան խմբավորումները Գազայից Իսրայելի ուղղությամբ արձակել են ավելի քան 3 հազար հրթիռ, որոնցից 1210-ը կալանվել Է: Ի պատասխան, հարյուրավոր հարվածներ են հասցվել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին:

Գնդակոծությունների հետեւանքով զոհվել Է Իսրայելի տասը քաղաքացի, շուրջ 50 հոգի լուրջ վերքեր են ստացել:

Պաղեստինում հաղորդում են 218 զոհվածների մասին, զոհվածների թվում կա 58 երեխա:

Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Է, որ Պեսկովը մեկնաբանել Է հակամարտությունը Մերձավոր Արեւելքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am