Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռոբերտ դե Նիրոն Օկլահոմայում վնասել է ոտքը, որտեղ ժամանել էր ֆիլմի նկարահանումներին

Ռոբերտ դե Նիրոն Օկլահոմայում վնասել է ոտքը, որտեղ ժամանել էր ֆիլմի նկարահանումներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Ռոբերտ դե Նիրոն Օկլահոմայում վնասել Է ոտքը, որտեղ ժամանել Էր ռեժիսոր Մարտին Սքորսեզեի «Գունավոր լուսնի սպանողները» նոր ֆիլմի նկարահանումներին, եւ ստիպված Է եղել տուն վերադառնալ՝ Նյու Յորք: Այդ մասին հաղորդել Է TMZ ինտերնետ-պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտարարել Է պորտալի աղբյուրը, դերասանը վնասվածքը ֆիլմի նկարահանումների ժամանակ չի ստացել:

Թե հատկապես ինչպես Է նա վնասել ոտքը, հայտնի չԷ: Հինգշաբթի օրը՝ մայիսի 13-ին, նա ինքնաթիռով մեկնել Է Նյու Յորք, որտեղ մայիսի 14-ին պետք Է բժշկի գնար: Նշվում Է, որ դերասանի ստացած վնասվածքը չի ազդի նկարահանման գործընթացի վրա, որովհետեւ, աղբյուրի խոսքով, դե Նիրոյի մասնակցությամբ տեսարանները, որոնք ներկա պահին հարկավոր են եղել, արդեն նկարահանել վերջացրել Էին:

Դերասանը ապաքինվելուց հետո նկարահանումների համար արդյոք կվերադառնա Օկլահոմա, չի հաղորդվում:

«Գունավոր լուսնի սպանողները» ֆիլմը նկարահանվել Է Դեւիդ Գրանի համանուն գրքի մոտիվներով: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են՝ Ռոբերտ դե Նիրոն եւ Լեոնարդո դի Կապրիոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am