Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բոբ Մենենդեսն ԱՄՆ-ին կոչ է արել խիստ արձագանքել ադրբեջանական զորքի ներխուժմանը Հայաստանի սուվերեն տարածք

Բոբ Մենենդեսն ԱՄՆ-ին կոչ է արել խիստ արձագանքել ադրբեջանական զորքի 
ներխուժմանը Հայաստանի սուվերեն տարածք

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարություն է տարածել Ադրբեջանի  կողմից Հայաստանի Սյունիքի մարզ անօրինական ներխուժման հաղորդագրությունների կապակցությամբ:

«Ադրբեջանական զորքի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի խախտումը վտանգավոր և անօրինական ագրեսիայի ակտ է, որն ընդգծում է մշտական սպառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակում է առնչվել: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ զրույցից հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը պետք է շատ խիստ արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործողությունները լուրջ հետևանքներ կունենան: Երբ անցած տարի Ադրբեջանը հարձակվեց հայ ժողովրդի վրա, ԱՄՆ նախկին վարչակազմը չկարողացավ միջամտել և բաց թողեց դռները, որպեսզի բռնապետները՝ Ալիևը, Էրդողանն ու Պուտինը, որոշեն հայ ժողովրդի ճակատագիրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ասված է հայտարարության մեջ:

«Դա չի կարող նորից կրկնվել: Ես Բայդենի վարչակազմին կոչ եմ անում ամենաբարձր մակարդակով զբաղվել այս հարցով և հստակ հայտարարել, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի սուվերենությունը և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիան պարզապես անընդունելի են»,- նշել է Մենենդեսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am