Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Գազայի հատվածից իսրայելական տարածքի ուղղությամբ արձակվել է շուրջ 1750 հրթիռ

Գազայի հատվածից իսրայելական տարածքի ուղղությամբ արձակվել է շուրջ 1750 հրթիռ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գազայի հատվածից իսրայելական տարածքի ուղղությամբ արձակվել է շուրջ 1750 հրթիռ, որոնցից մոտ 300-ը պայթել են պաղեստինյան տարածքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Իսրայելի բանակը:

«Ներկայում Գազայի հատվածից Իսրայելի տարածքի վրա արձակվել է 1750 հրթիռ, որոնցից մոտ 300 - ն անհաջող են արձակվել, հրթիռները պայթել են Գազայի հատվածում», - ասված է հաղորդագրության մեջ:

«Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը հարյուրավոր հրթիռներ է որսացել, նշվում է հաղորդագրության մեջ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]