Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունիս

Աճ կուտակային կենսաթոշակային ֆոնդերում. Ամունդի-ԱԿԲԱ

Աճ կուտակային կենսաթոշակային ֆոնդերում. Ամունդի-ԱԿԲԱ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա 1-ին եռամսյակում 2020 թվականի ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսությունն արձանագրել է վերականգնման դրական դինամիկա:

Տարբեր երկրների կառավարությունների, կենտրոնական բանկերի  խթանող քաղաքականության, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ բարձր արդյունավետությամբ պատվաստանյութերի կիրառումը դրականորեն է անդրադարձել առաջին հերթին արտասահմանյան բաժնետոմսերի շուկաների վրա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ակբա խումբ»-ից, բազմաթիվ բաժնետոմսերի ֆոնդերի գները, որտեղ ներդրված են նաև «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները, աճի ռեկորդներ են գրանցել։ Որոշ ակտիվների գներն աճել են նույնիսկ երկնիշ թվերով:

2021 թվականի մարտի վերջի դրությամբ՝ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը հատել է 204 մլրդ դրամի շեմը, որի շուրջ 68%-ը ներդրված է Հայաստանում: Տարեսկզբի նկատմամբ ընկերության ակտիվների մեծությունը աճել է 16 մլրդ դրամով։

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ