Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Արցախի գրքային կորուստները մեղմելու նպատակով մեկնարկել է «Գիրքը` Արցախին սպեղանի» գրքահավաքը

Արցախի գրքային կորուստները մեղմելու նպատակով մեկնարկել է «Գիրքը` Արցախին 
սպեղանի» գրքահավաքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով այլ ենթակառուցվածքային կորուստներից զատ մեծ վնասներ է կրել նաև Արցախի գրադարանային համակարգը. 127 կենտրոնական և դպրոցական գործող գրադարան՝ շուրջ 650 հազար գրքային ֆոնդով դուրս են մնացել Արցախի վերահսկողությունից՝ դադարելով ծառայել իրենց նպատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքային հավաքածուների կորուստը մեղմելու նպատակով Հայկական գրադարանային ասոցիացիան, Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիան, Հայաստանի և Արցախի ԿԳՄՍ նախարարությունների աջակցությամբ, նախաձեռնել են «Գիրքը` Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաքը:

Դա քայլ է մեղմելու գրքային հավաքածուի կորուստը և կարևոր է հետպատերազմյան Արցախի կրթամշակութային կյանքի ակտիվացման ու համաչափ զարգացման առումով:

Արցախցի հայրենակիցների գրքասպասարկման գործընթացին օժանդակելու նպատակով անհատ մարդիկ ևս կարող են ունենալ իրենց ներդրումը, որը հնարավորություն կստեղծի վերականգնելու կորսված գրադարանային հավաքածուն:

Հետաքրքրվածները կարող են գրքերը հանձնել ստորև բերված հասցեով՝ փաթեթի վրա նշելով անհատ նվիրատուի կամ կազմակերպության տվյալները։ Հասցեն՝ 0001, Երևան Տերյան փող., 42/1 շենք Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան Հեռախոս՝ 010 521222:

Գրքահավաքի մասնակիցները կարող են նվիրաբերել գրքեր ըստ ստորև ներկայացված թեմատիկ ուղղությունների՝ գրականագիտական, լեզվաբանական, Հայ ժողովրդի պատմություն, Արցախի պատմությանը նվիրված, ուսումնա-մեթոդական, գեղարվեստական, տնտեսագիտական, իրավագիտական, տեխնոլոգիական և մանկական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am