Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Զոհրաբյանը պատվաստվել է Covid-ի դեմ. հարազատի մահը ապացուցել է՝ ոչ ոք պաշտպանված չէ ծանրագույն ելքից

Զոհրաբյանը պատվաստվել է Covid-ի դեմ. հարազատի մահը ապացուցել է՝ ոչ ոք 
պաշտպանված չէ ծանրագույն ելքից

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատվաստվել է Covid-19-ի դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զոհրաբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել է իր հարազատի ցավալի պատմությամբ՝ շեշտելով պատվաստումը միակ ճանապարհն է վիրուսի շղթան կոտրելու:

«Covid-ը սարսափելի խարդախ եւ անկանխատեսելի վիրուս է եւ որեւէ մեկը չի կարող ասել, որ ինքը պաշտպանված է ծանրագույն ելքից։ Իմ հարազատը՝ երիտասարդ, ուժեղ, օրերս մահացավ այս սարսափելի վարակից։ Covid-ը չի խնայում ոչ մեկին»,-նշել է պատգամավորն ու հավելել, որ իր հարազատը 3 անչափահաս երեխա ուներ:

Զոհրաբյանը շեշտել է՝ պատվաստումը միակ ճանապարհն է մահվան շղթան կոտրելու համար։

COVID-19-ի դեմ պատվաստումները Հայաստանում մեկնարկել են ապրիլի 13-ից, շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: Հայաստանն ունի ռուսական Sputnik V, AstraZeneca և CoronaVac պատվաստանյութերը:«Sputnik-V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ AstraZeneca-ով պատվաստումներն իրականացվում են 55 տարեկանից սկսած բոլոր խոցելի խմբերի անձանց շրջանում, նաև  18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: CoronaVac-ով պատվաստումները ևս իրականացվում են 55 տարեկանից բարձր խոցելի խմբերի շրջանում, նաև 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ կամավորության սկզբունքով: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում: Գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում: Կարող են պատվաստվել նաև Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիները:

Կորոնավիրուսի դեմ պատվաստվել են նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը, փոխվարչապետերը, Առողջապահության նախարարի պաշտոնակատարը և այլ պաշտոնյաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am