Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 Ճապոնիան պլանավորում Է պատվաստել Օլիմպիական խաղերի իր մասնակից մարզիկներին

 Ճապոնիան պլանավորում Է պատվաստել Օլիմպիական խաղերի իր մասնակից մարզիկներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը մտադիր Է մինչեւ հունիսի վերջն ավարտել ընդունող երկիրը ներկայացնող բոլոր այն մարզիկների համար COVID-19-ի դեմ պատվաստումը, որոնք մասնակցելու են Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին: Այդ մասին մայիսի 13-ին հաղորդել են ճապոնական ԶԼՄ-ները, վկայակոչելով իրազեկված աղբյուրների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանց տվյալների համաձայն, Ճապոնիայի մարզիկների հիմնական մասը, որոնք մասնակցելու են Օլիմպիական խաղերին, պետք Է մինչեւ հունիսի վերջը պատվաստվեն Տոկիոյի Ազգային ուսումնական կենտրոնում: Մինչդեռ Ճապոնիայի Պարալիմպիական կոմիտեն պլանավորում Է մարզիկների պատվաստումն անցկացնել հունիսից մինչեւ հուլիս ընկած ժամանակաշրջանում: Ավելի վաղ մայիսի 12-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հաղորդակցությունների գծով տնօրեն Մարկ Ադամսը հայտնել Է, որ մարզիկների եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերում նրանց ուղեկցողների մեծամասնությունը պատվաստվելու են COVID-19-ի դեմ:

Ադամսը պարզաբանել Է, որ խոսքը հատկապես օլիմպիական պատվիրակությունների բոլոր անդամների՝ մարզիկների, մարզիչների, մյուս ուղեկցող անձանց մասին Է: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Pfizer եւ BioNTech ընկերությունները հայտարարել են, թե ՄՕԿ-ին անհատույց կփոխանցեն COVID-19-ի դեմ իրենց պատվաստանյութի չափաբաժինները Տոկիոյի Օլիմպիական խաղերի այն մասնակիցների իմունացման համար, որոնք դա կցանկանան:

Սպասվում Է, որ պատվաստանյութերի բաշխումը կսկսվի մայիսի վերջին, եւ մարդիկ պետք Է երկու չափաբաժին ստանան երեք շաբաթվա ընթացքում: Տոկիոյի Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերը պետք Է անցկացվեին 2020 թվականի ամռանը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով դրանք ստիպված եղան տեղափոխել 2021 թվականին: Արդյունքում Օլիմպիական խաղերի անցկացումը պլանավորված Է հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը, Պարալիմպիականը՝ օգոստոսի 24-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am