Պատմության հետագծով
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1921 թ. մայիսի 12-ին ծնվել է Էդուարդ Միրզոյանը՝ հայ կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ։
-1986 թ. մայիսի 12-ին ամերիկյան NBC-ն սկսում է հանդես գալ ներկայումս հայտնի սիրամարգի նշանով:
-2006 թ. մայիսի 12-ին իրանական թերթում ադրբեջաներենը ծաղրող նկարի տպագրության պատճառով տեղի են ունենում ադրբեջանցիների զանգվածային ցույցեր:
-2008 թ. մայիսի 12-ին Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած 8.0 մագնիտուդով երկրաշարժից զոհվում է 69 000 մարդ:
-1886 թ. մայիսի 12-ին ծնվել է Նշան Գրիգորյանը՝ խորտակված «Տիտանիկ» շոգենավի ուղեւոր, 711 փրկված մարդկանցից մեկը։ Ընդհանուր առմամբ` նավում կար 6 հայ, որոնցից երկուսը՝ Նշան Գրիգորյանը եւ Դավիթ Վարդանյանը, փրկվել են։
-1913 թ. մայիսի 12-ին ծնվել է Թադեւոս Աղեկյանը՝ ռուսաստանցի հայազգի աստղագետ:
-1551 թ. մայիսի 12-ին Պերուի մայրաքաղաք Լիմայում հիմնվեց Ամերիկայի ամենահին՝ Սան Մարկոս համալսարանը։
-1832 թ. մայիսի 12-ին Միլանում տեղի ունեցավ Գաետանո Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերայի պրեմիերան։
-1842 թ. մայիսի 12-ին ծնվել է Ժյուլ Մասնեն՝ ֆրանսիացի նշանավոր երգահան (մահ.՝ 1912 թ.)։
-1907 թ. մայիսի 12-ին ծնվել է Քեթրին Հեփբորնը՝ ամերիկացի նշանավոր դերասանուհի, դերասան-դերասանուհիներից ամենաշատն է ստացել «Օսկար»՝ 4 անգամ: Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում պատվավոր 1-ին տեղում է (մահ.՝ 2003 թ.)։
-1926 թ. մայիսի 12-ին Լեհաստանում տեղի ունեցավ մայիսյան հեղափոխոթյունը։
-1941 թ. մայիսի 12-ին գերմանացի գիտնական Կոնրադ Ցուզեն հանրությանը ներկայացրեց աշխարհում պատրաստված առաջին՝ Z3 համակարգիչը։
Հիշարժան փաստեր
-Որոշ ձկների վտառներ կարող են կազմված լինել միլիոնավոր ձկներից։
-Գոյություն ունեն երկկենցաղ ձկներ, որոնք առանց ջրի կարող են ապրել մի քանի ամիս։
-Որոշ մարդիկ վախենում են շնաձկներից, քանի որ նրանք հարձակվում են մարդկանց վրա։ Բայց իրականում ամեն տարի մեղուների խայթոցից ավելի շատ մարդ է մահանում, քան շնաձկներից։
-Ձկների մեծ մասը կարողանում է տարբերել գույները։
-Երբեւէ լսե՞լ եք թռչող ձկների մասին։ Դրանք կարող են ջրի վրայով 50 մ թռչել։ Եղել են դեպքեր, երբ թռել են նաեւ 200 մ։ Նրանք թռչում են ջրից 5 մ բարձրության վրա։
-Աշխարհի ամենաթունավոր ձուկը համարվում է քար-ձուկը։
-Ձկների մեջ ամենամեծը կապույտ կետն է։ Նրա մեծությունը կարող է հասնել 20 մետրի, իսկ քաշը՝ 25 տոննայի։
-Աշխարհի ամենահին ձուկը լաթիմերիան է։
-Անաբիս ձուկը կարողանում է ծառ բարձրանալ։
Մ. Ա.
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում