Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս

Այս հաղթանակը մի կարևոր քայլ էր դեպի մեր նպատակը. Պետրոս Ավետիսյան

Այս հաղթանակը մի կարևոր քայլ էր դեպի մեր նպատակը. Պետրոս Ավետիսյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Նոա»-ի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը «Շիրակ»-ի դեմ խաղում տոնած հաղթանակը կարևոր քայլ է համարում մրցաշրջանի ավարտի մոտ:

«Կարևորը թիմի հաղթանակն էր: Սա մի կարևոր քայլ էր դեպի մեր նպատակը: Հանդիպումն ընթացավ ըստ պլանավորվածի, քանի որ կարողացանք շուտ գոլ խփել: Առաջիկա խաղերից էլ միայն հաղթանակի ակնկալիքներ ունեմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ավետիսյանը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրում«Նոա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակ»-ին: Հայաստանի գործող գավաթակիրը առաջին խաղակեսում երեք անպատասխան գնդակ ուղարկեց գյումրեցիների դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բենիկ Հովհաննիսյանը: 

Այս հաղթանակից հետո «Նոա»-ն 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Ալաշկերտ»-ը 20 խաղից հետո ունի 37 միավոր:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ