Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Խաչանովը պարտություն կրեց Հռոմի Մաստերսի մեկնարկում

Խաչանովը պարտություն կրեց Հռոմի Մաստերսի մեկնարկում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովն անհաջող մեկնարկեց Հռոմի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ATP Masters շարքի մրցաշարի տղամարդկան մենախաղի մեկնարկում Խաչանովը մրցեց Արգենտինան ներկայացնող, աշխարհի 64-րդ ռակետ Ֆեդերիկո Դելբոնիսայի դեմ: 1 ժամ 36 րոպե ձգված մրցախաղում արգենտինացին հաղթեց երեք սեթերից հետո` 6:3, 4:6, 0:6 հաշվով:

Հռոմի Մաստերս մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 միլիոն եվրո: Գրունտի վրա անցկացվող մրցաշարին մասնակցում են 56 թենիսիստ: Այն կեզրափակվի մայիսի 16-ին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ