Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Սիրիայում նախագահական ընտրություններին կմասնակցի երեք թեկնածու

Սիրիայում նախագահական ընտրություններին կմասնակցի երեք թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում մայիսի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ Սահմանադրական դատարանը հայտնել է նախընտրական քարոզարշավի ժամկետների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագահի գրանցված 3 թեկնածուները, որոնց շարքում է նաև գործող նախագահ Բաշար Ասադը, նախընտրական քարոզարշավ կարող են իրականացնել մայիսի 16-24-ը, մայիսի 25-ը կլինի լռության օր:

Սիրիայում նախագահի վերջին ընտրությունները տեղի էին ունեցել 2014 թվականին, դրանց մասնակցել էր բնակչության 73.5 տոկոսը: Նախագահ էր ընտրվել Բաշար Ասադը՝ 88.7 տոկոս ձայներով:

Այս ընտրություններում նրա դեմ կմրցեն նախկին պետնախարար և պատգամավոր Աբդալլա Սալյում Աբդալան և Սիրիական դեմոկրատական ճակատը ներկայացնող Մահմուդ Ահմեդ Մուրաին:

Սիրիայում 2012 թվականին ընդունված սահմանադրության համաձայն՝ նույն անձը նախագահ կարող է ընտրվել երկու անգամ՝ յոթ տարի ժամկետով:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ