Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ստեփանակերտում կայացել է Մեծ Հայրենականի և Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված Անմահների գնդի երթ

Ստեփանակերտում կայացել է Մեծ Հայրենականի և Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված Անմահների գնդի երթ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում Մայիսի 9-ի առթիվ կայացել է Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների, անվանի զորավարների ու Արցախյան պատերազմում նահատակված զինվորների մեծադիր լուսանկարներով ավանդական «Անմահների գնդի երթ»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երթը մեկնարկեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից:

 Մասնակիցները քաղաքային հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել Անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել  Մեծ Հայրենականի ու Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին:

Ամենամյա «Անմահների գնդի երթ»-ի կազմակերպիչ «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Պետրոսյանի հաղորդմամբ՝  միջոցառումը կազմակերպվել է նաև Մարտակերտում և Մարտունիում:

«Մենք պիտի հիշենք, որ Հայրենական մեծ պատերազմին շատ հայեր են մասնակցել ու այդ հաղթանակը միասնական ուժերով է կերտվել: Պետք է հիշենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել՝ հաղթանակի օրը մեզ պարգևելու համար: Միջոցառմանը մենք ավելացրել ենք նաև «Արցախյան պատերազմի հերոսներ» խորագիրը՝ մեր նահատակված զինվորների լուսանկարներով: Մյուս տարի նախատեսում ենք ավելացնել նաև 44-օրյա պատերազմի հերոսների լուսանկարներ»,- ասաց Պետրոսյանը:

Ստեփանակերտում «Անմահների գնդի երթ»-ին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am