Հասարակական

Հաղթանակի և խաղաղության տոնը հարգանքի և խոնարհումի օր է

4 րոպեի ընթերցում

Հաղթանակի և խաղաղության տոնը հարգանքի և խոնարհումի օր է

ԵՐԵՎԱՆ, 9ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ ժողովուրդը 2021թ. մայիսի9-ին առանձնահատուկ խոնարհումով է նշում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի76-ամյակը,Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում և Արցախում հարգանքի տուրք կմատուցեն ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին,Հայրենական պատերազմի վետերաններին,որոնք ապրում են մեր կողքին, այնպես էլ Արցախյան 44-օրյա պատերազմում անձնվիրաբար մարտնչած հայ հերոսներին, որոնք կյանքը տվեցինք Արցախի ու չքնաղ Շուշիի պաշտպանության համար, սակայն Շուշին կրկին հայտնվեց ադրբեջանական գերության ու օկուպացիայի մեջ։

ՆաևհայերըկերտեցինՀայրենականիհաղթանակը

Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել600հազար հայորդիներ:Հայ ազգը տվել է4մարշալ՝ Բաղրամյան,Բաբաջանյան,Խուդյակով(Խամփերյանց),Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։70հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման:Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը:

«Հարսանիքլեռներում». 29 տարի առաջ ազատագրված Շուշին կրկին օկուպացված է Ադրբեջանի կողմից

Ուղիղ29տարի առաջ մայիսի9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին«Հարսանիք լեռներում»օպերացիան,որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ Շուշին:Շուշիի ազատագրումն էլ բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: «Հարսանիք լեռներում»օպերացիայի արտասովոր անվանումը գալիս է նրանից,որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը անիրագործելի էր համարում Շուշիի ազատագրման մարտական պլանը,կարծում էր,որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել:Նրանք որոշել էին`Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել.այդպես էլ օպերացիան ստացել է«Հարսանիք լեռներում»պայմանական անվանումը:

Ազատագրական գործողություններն իրականացվել են4ուղղությամբ միաժամանակյա հարձակումներով:Մայիսի 8-ի գիշերը`ժամը2.30-ին`Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո,հայկական զորքը մտնում է Շուշի,և մայիսյան հերթական լուսաբացին բերդաքաղաքի Սբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը:Այն նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է: Եվ անգամ 2020թ. Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմը, Շուշիի օկուպացումը չեն կարող նսեմացնել 1992թ. մայիսի 8-9-ի պատմական իրադարձությունների դերն ու նշանակությունը։

Ադրբեջանը 2020թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ ագրեսիվ ռազմական գործողություններ սանձազերծեց Արցախի դեմ, հոկտեմբերի 8-ին հարվածեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, ավերեց այն, նոյեմբերին Շուշիի օկուպացիայից հետո սկսեց ավերել նաև քաղաքն ու ոչնչացնել հայկական հետքը։ 2021թ. ապրիլի վերջին հանեց եկեղեցու գմբեթները` աղավաղելով դրա քրիստոնեական տեսքն ու խաթարելով ճարտարապետությունը։

Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ դիվանագիտական-քաղաքական ճանապարհով նախկին ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի խնդիրը պետք է դրվի Արցախյան հիմնահարցի կարգավորման հիմքում։

Բանակը՝անվտանգությաներաշխավոր

Մայիսի9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:ԼՂՀ պաշտպանության բանակըպաշտոնապես ստեղծվել է1992թ.մայիսի5-ին,որով միավորվեցին դեռևս1990թ.գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում