Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Սամպդորիա»-ին

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Սամպդորիա»-ին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Սամպդորիա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ը 5 գնդակ ուղարկեց «Սամպդորիա»-ի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Ռոբերտո Գալյարդինին, Ալեքսիս Սանչեսը (դուբլ), Անդրեա Պինամոնտին և Լաուտարո Մարտինեսը: «Սամպդորիա»-ի միակ գոլը խփեց Բալդե Կեյտան:

Դեռևս մայիսի 2-ին հայտնի էր դարձել, որ Իտալիայի ֆուտբոլի առաջնության 2020/21 մրցաշրջանի հաղթողը Միլանի «Ինտեր»-ն է: «Ներաձուրիները» ժամանակից շուտ դարձան երկրի չեմպիոն: Սերիա Ա-ի 34-րդ տուրում «Ատալանտա»-ն, որ ընթանում էր երկրորդ տեղով, մրցեց և ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Սասուոլո»-ի հետ: Այսպիսով «Ինտեր»-ն անհասանելի դարձավ «Ատալանտա»-ի համար միավորների քանակով: «Ինտեր»-ը 82 միավոր ունի և մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ 12 միավորով առաջ է հետնապահներից: 2012 թվականից ի վեր Թուրինի «Յուվենտուս»-ն առաջին անգամ է, որ չի դառնում Իտալիայի չեմպիոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am