Մեխիկոյում մետրոյի կամրջի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի
11:44, 8 Մայիս 2021
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեխիկոյում մետրոյի կամրջի վթարից չորս օր անց տուժածներից ևս մեկը հիվանդանոցում մահացել է. զոհերի ընդհանուր թիվը հասել է 26-ի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, դեպքի պատճառով հոսպիտալացված անձինք 33-ն են: Այս մասին հայտնում են քաղաքային իշխանությունները:
«Մայիսի 7-ի տվյալներով հոսպիտալացված է 33 մարդ, մահացել է 26-ը, 53 պացիենտ էլ դուրս է գրվել հիվանդանոցներից: Քաղաքացիներից մեկի գտնվելու վայրն անհայտ է»,- նշում են Մեքսիկայի կառավարությունից:
Դեպքը տեղի է ունեցել Մեխիկոյի հարավ-արևելքում: Կառուցվածքային թերության պատճառը, որն իշխանությունների վարկածով հանգեցրել է ողբերգության, պարզում է հատուկ հանձնաժողովը, ինչպես նաև գլխավոր դատախազության քննիչները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում