Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ-ն ընդունեց ցեմենտի և կլինկերի ներմուծման համար պետտուրքի չափեր սահմանող նախագիծը

ԱԺ-ն ընդունեց ցեմենտի և կլինկերի ներմուծման համար պետտուրքի չափեր սահմանող 
նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով ցեմենտի և կլինկերի ներմուծման համար սահմանվում են պետական տուրքի չափեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 72 կողմ, 1 դեմ, 4 ձեռնպահ ձայներ:

Նախագծով առաջարկվում է 25 հազար դրամ տուրքի չափ սահմանել ցեմենտի և 9 հազար դրամ՝ կլինկերի համար: Սակայն ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում փոփոխություններ կանեն և կներկայացնեն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկած տարբերակը, այսինքն` կգործի տուրքի մոտավորապես այն չափը, որը գործել է մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը:

Ցեմենտի տեղական արտադրողներին պաշտպանելու նպատակով կառավարության նախաձեռնությամբ՝ ԱԺ-ն 2019-ի հունիսին ընդունել էր ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանելու մասին նախագիծ: Այդ մեխանիզմը պահպանվել էր մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Փաստացի ստացվել էր, որ այս տարվա սկզբից և՛ ցեմենտ, և՛ կլինկեր կարելի է ներմուծել առանց տուրքի: Տեղական արտադրողներին պաշտպանելու համար կառավարության որոշմամբ ուղղակի արգելվել է ցեմենտի և կլինկերի ներմուծումը,սակայն հետո կլինկերինը թույլատրվել է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am