Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Օգոստոս

«Ուրարտուն» հյուրընկալեց Արթուր Աբրահամին

«Ուրարտուն» հյուրընկալեց Արթուր Աբրահամին

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն հյուրընկալվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի տնօրենի հետ միասին բռնցքամարտիկը շրջեց ակումբի տարածքով, ծանոթացավ մարզաբազային ու ստեղծված պայմաններին, հանդիպեց ակադեմիայի սաների հետ, պատասխանեց նրանց հարցերին, այնուհետև ներկա գտնվեց «Ուրարտուի» գլխավոր թիմի մարզմանը։ Իսկ վերջում մարզիչ Ռոբերտ Արզումանյանը Արթուր Աբրահամին հանձնեց «Ուրարտուի» անվանական մարզաշապիկ։ Որպես վերջաբան՝ բռնցքամարտիկը մի քանի անգամ 11-մետրանոց նշակետից հարված կատարեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասին և նույնիսկ հաղթեց փոքրիկ դիմակայությունում։ 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]ress.am