Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Մայիս

Հայտնի են Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության թիմային և անհատական առաջնության մրցանակակիրները

Հայտնի են Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության թիմային և անհատական առաջնության 
մրցանակակիրները

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կայացել է Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության բազմամարտի ծրագրով թիմային և անհատական բաց առաջնությունը, որին մասնակցել է 110 մարզուհի՝ Երևանից, Կապանից, Գյումրիից և Ռուսաստանի Դաշնությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը տեղեկացրել է, որ առաջնության արդյունքներով ընտրելու են այն մարզուհիներին, որոնք Հայաստանը կներկայացնեն հունիսի 9-13-ը Վառնայում (Բուլղարիա) կայանալիք Եվրոպայի առաջնությունում:

«Շատ կարևոր էր նախքան Եվրոպայի առաջնությունը տեսնել ընդհանուր մարզավիճակը և հասկանալ, թե ովքեր ինչ վարժություններ կարող ենլավագույնս կատարել, քանի որ Վառնայում հանդես է գալու 3 մարզուհի՝ 8 վարժությամբ: Առաջնության ընդհանուր մակարդակից գոհ եմ, սակայնկան մարզադպրոցներ, որոնք, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, մեկ տարի գրեթե չեն աշխատել, ինչի արդյունքում շատերնայն կետում էին, որում մնացել էին 2019 թվականին: Ներկայիս մարզումային պայմանները, ցավոք, բավարար չենք կարող համարել, սակայնաղջիկներն առաջ են գնում մարզաձևի նկատմամբ իրենց մեծ սիրո շնորհիվ»,- ասել է Գայանե Ներսիսյանը և հավելել, որ նախատեսում ենեվրոպական ստուգատեսից առաջ ուսումնամարզական հավաք անցկացնել Ծաղկաձորում, ինչից հետո էլ վերջնական կորոշվի՝ ովքեր ենմեկնելու Վառնա:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ