Բարեկամության հրապարակի հատվածում Կիևյան և Հր. Քոչարի փողոցների լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում
21:40, 4 Մայիս 2021
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի մայիսի 5-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Կիևյան փողոց-Կասյան փողոց-Հր. Քոչարի փողոց խաչմերուկում (Բարեկամության հրապարակ)՝ Կիևյան և Հր. Քոչարի փողոցների տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում