Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Մայիս

Կեանքէն Հեռացաւ Սփիւռքահայ Տաղանդաւոր Արուեստագէտ եւ Մշակութային Գործիչ՝ Նորա Իփէքեան-Ազատեանը

Կեանքէն Հեռացաւ Սփիւռքահայ Տաղանդաւոր Արուեստագէտ եւ Մշակութային Գործիչ՝  
Նորա Իփէքեան-Ազատեանը

Նորա Իփէկեան Ազատեան իր մահկանացուն կնքեց 29 Ապրիլին:  Ան ծնած էր Աղեքսանդրիա, Եգիպտոս, ականաւոր նկարիչներու եւ մտաւորականներու ընտանիքի մէջ: Նորայի հայրական կողմէն ծանօթ են թատերական գործիչներ Գասպար Իփէկեանը եւ Արմէն Արմէնեանը: Մայրը ՝ Շաքէ Իփէկեան, դերասանուհի ու դաշնակահար էր, յեղափոխական պետական գործիչ ու մտաւորական Միհրան Տամատեանի դուստրը: Ան չափազանց հպարտ էր հայ ազգային հերոս իր մեծ հօրմով:

Նորա Ազատեան իր կրթութիւնը ստացած էր Գահիրէի ֆրանսական Լիսէին մէջ եւ վերապատրաստուած էր, որպէս նկարիչ՝ Աշոտ Զoրեանի արուեստանոցին մէջ  եւ վկայուած Ֆրանսայի Փարիզի ABC գեղարուեստի դպրոցէն: Ան արուեստ դասաւանդած է Գահիրէի ֆրանսիական Լիսէին եւ Գալուստեան դպրոցին մէջ: Հանգուցեալ տիկին Նորային ուսանողները մրցանակներ շահած են ԵՈՒՆԵՍՔՕ-ի ուսանողական գեղարուեստական մրցոյթներուն, Վարշավիոյ (Լեհաստան) եւ Շանքարի (Հնդկաստան) մէջ: Իր ուսանողներու շարքերէն միջազգային համբաւ ձեռք բերած է Շանթ Աւետիսեանը, որ  արուեստի ուսանող էր Նորայի արուեստանոցին մէջ:Նորան նաեւ արուեստի միջոցաւ հայոց պատմութիւն  դասաւանդած է Միշիկընի Սաութֆիլտ քաղաքին մէջ գտնուող ՀԲԸՄ Ալեքս եւ Մարի Մանուկեան դպրոցին մէջ:

Ան ազգին ծառայած է նաեւ որպէս Թէքէեան Մշակութային Միութեան Տիթրոյթի մասնաճիւղի նախագահ, ուր ան ռահվիրաներէն կը հանդիսանայ ԹՄՄ-ի «Ուսուցիչ մը հովանաւորէ ծրագիր»-ին խթանման գործին`օգնելու համար Հայաստանի ուսուցիչներուն: Նորան հմուտ դերասանուհի էր: Ան գլխաւոր դերեր խաղցած է հայազգի եւ ֆրանսացի անուանի թատերագիրներու գործերուն մէջ: Հանգուցեալը, Վահան Թէքէեանի բանաստեղծութեանց ամենահմուտ մեկնաբանողն  էր, նոյնինքն բանաստեղծին կողմէ ուսուցանուած: 

Նորա Ազատեան Իփէքեան արուեստի գործերու ցուցահանդէսներ ունեցած է Եգիպտոսի, Հայաստանի եւ Միացեալ Նահանգներու մէջ, ներկայացնելով տպաւորապաշտ ոճի ջրաներկ եւ իւղաներկ գործեր: Նորան նաեւ անդամը եղած է Սաութֆիլտի Սուրբ Յովհաննէս հայկական եկեղեցւոյ կերպարուեստի վարչութեան: Կրպես դաշնակահարուհի, իր սիրած մեծերն էին՝ Շոփէնը, Պեթհովէնը եւ Պախը:Գահիրէի, Պոսթոնի եւ Տիթրոյթի մէջ գտնուող իր տուները կը ծառայէին նաեւ որպէս արուեստի սրահներ, ուր ան կը հիւրընկալէր նկարիչներ, օփերայի երգիչներ եւ գրողներ:Նորայի կորուստը կը սգան իր ամուսինը՝ Երուանդ Ազատեանը եւ որդին՝ Ժերալտ Փափազեանը:Վերջին տեսութիւն՝ Երեքշաբթի, Մայիս 2021-ի երեկոյեան ժամը 6:00-էն 8:00 Սուրբ Յովհաննէս հայկական եկեղեցիին մէջ:Յուղարկաւորութիւն՝  5 Մայիսի 2021-ի առաւօտեան ժամը 10:00-ին:Փոխան ծաղկեպսակի կը խնդրուի նուիրատուութիւն կատարել՝Tekeyan Cultural Association, “Sponsor a Teacher Program” 755 Mt. Auburn St., Watertown, MA 02472.Առցանց նուիրատուութեանց համար՝ https://givebutter.com/tekeyan-cultural-association-inc 

 

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ