Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նոր Խարբերդում երիտասարդի են դանակահարել․ Մասիսի ոստիկանների բացահայտումը

Նոր Խարբերդում երիտասարդի են դանակահարել․ Մասիսի ոստիկանների 
բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մասիսի բաժին մայիսի 1-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նստամկանի կտրած-ծակած վերքերով 23-ամյա երիտասարդ է բուժօգնության տեղափոխվել: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց՝ երբ և որտեղից էր տեղափոխվել երիտասարդը: Ըստ նախնական տվյալների՝ Նոր Խարբերդ գյուղում նրան դանակահարել էին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումներով քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ գյուղի դաշտում, անասնապահության շուրջ ծագած վեճի ժամանակ, տուժողին դանակահարել է 30-ամյա համագյուղացին։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել դանակը։

Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]