Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ջութակահար Ֆյոդոր Ռուդինը Երևանում կկատարի Վիվալդիի և Պիացոլայի երկերը

Ջութակահար Ֆյոդոր Ռուդինը Երևանում կկատարի Վիվալդիի և Պիացոլայի երկերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ջութակահար Ֆյոդոր Ռուդինը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի հետ հանդես կգա համերգային ծրագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա մայիսի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ծրագրում՝ Անտոնիո Վիվալդի․ «Տարվա եղանակներ» ջութակի, լարայինների և բասսո կոնտինուոյի համար, Կոնցերտ թիվ 1 մի մաժոր, երկ 8 RV 269 «Գարուն», Կոնցերտ թիվ 2 սոլ մինոր, երկ 8 RV 315 «Ամառ», Կոնցերտ թիվ 3 ֆա մաժոր, երկ 8 RV 293 «Աշուն»,

Կոնցերտ թիվ 4 ֆա մինոր, երկ 8 RV 297 «Ձմեռ»:

Այնուհետև ջութակահարը կհնչեցնի Աստոր Պիացոլայի «Բուենոս Այրեսի չորս եղանակները» ջութակի և լարային նվագախմբի համար: Փոխադրումը՝ Լեոնիդ Դեսյատնիկովի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am