Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պատմության հետագծով 

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1802 թ. ապրիլի 28-ին Ամենայն հայոց կաթողիկոս օծվեց Դավիթ Ե Էնեգեթցին:

-1889 թ. ապրիլի 28-ին ծնվել է Արուս Ոսկանյանը՝ հայ նշանավոր դերասանուհի (մահ.՝ 1943 թ.):

-1903 թ. ապրիլի 28-ին ծնվել է Թադեւոս Սարյանը՝ կինոյի եւ թատրոնի հայ դերասան (մահ.՝ 1974 թ.):

-1920 թ. ապրիլի 28-ին Ադրբեջանում հաստատվեցին խորհրդային կարգեր:

-1969 թ. ապրիլի 28-ին Շառլ դը Գոլն ինքնակամ հրաժարվեց Ֆրանսիայի նախագահի պաշտոնից:

-1993 թ. ապրիլի 28-ին ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) այցելեց Հայաստան՝ իր հետ բերելով 2.5 միլիոն դոլարի օգնություն:

 

Հիշարժան փաստեր

-Վերսալում չափազանց ցուրտ է եղել: Եթե Վերսալն այսօր կառուցվեր, ապա դրա գինը 3,2 միլիարդ դոլար կկազմեր: Այս շքեղ շինության մեջ մի ժամանակ թագավորական ընտանիքներ են ապրել, չնայած որ այնտեղ բացակայել է տաքացուցիչ համակարգը: Այլ խնդիրների թվում նշվում է նաեւ, որ Վերսալում շատ քիչ զուգարաններ են եղել, ինչի պատճառով շատերը ստիպված են եղել իրենց բնական կարիքները միջանցքներում հոգալ:

-Պեկինի կենտրոնում փակ ամրոցը հսկայական բանտ է եղել: Այն փաստացի կտրված է եղել քաղաքից եւ բաց է եղել միայն կայսեր ու նրա մերձավորների համար:

-Ռումին բռնապետ Չաուշեսկուն իր խելագար գաղափարներն իրականացրել է նաեւ Խորհրդարանական պալատի շինարարության մեջ: Սակայն դրա կառուցապատման գլխավոր նյութերից մեկը ճենապակին էր, որն անընդհատ ճաքեր էր տալիս: Շինությունն անհարմար է նաեւ զբոսաշրջիկների համար, ովքեր դրա հսկայական չափերի պատճառով մեկ օրում չեն կարողանում տեսնել շինության նույնիսկ մեկ տասներորդ մասը:

-Օսմանյան կայսրության գլխավոր պալատը՝ Տոպկապին, ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մեջ: Պալատի տեր թուրք սուլթանը մտածել է, որ իրեն կդավաճանեն եւ կսպանեն իր իսկ համախոհները, վերջիվերջո, որոշել է ազատվել բոլոր պոտենցիալ ժառանգորդներից, բացի սեփական որդուց: Բոլոր սպանությունները տեղի են ունեցել պալատի ներսում, որը մինչեւ վերջին ժամանակները գաղտնի է պահվել: Այնպես որ, այս պալատի պատմությունը լի է արյամբ:

Մ. Ա.  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am