Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրոպական ազատ դաշինքը լիակատար համերաշխություն է հայտնել Հայաստանի և Արցախի ժողովրդին

Եվրոպական ազատ դաշինքը լիակատար համերաշխություն է հայտնել Հայաստանի և Արցախի ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանում ներկայացված (Կանաչների հետ դաշինքով) Եվրոպական ազատ դաշինք կուսակցությունն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Հայաստանին ու Արցախի ժողովրդին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է  եվրոպական քաղաքական ուժի «Թվիթեր»-ի էջում կատարված գրառման մեջ.

«Այսօր Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է: Մենք լիովին համերաշխ ենք Հայաստանի և Արցախի ժողովրդի հետ: Հայոց ցեղասպանությունը պետք է հիշել և ճանաչել»,- նշված է Եվրոպական ազատ դաշինքի գրառման մեջ, որին կից օգտագործվել են նաև Հայոց ցեղասպանության և ճանաչման հեշթեգները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am