Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անցել է 106 տարի, և մենք հիշում ենք. Գարիկ Մարտիրոսյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին  

Անցել է 106 տարի, և մենք հիշում ենք. Գարիկ Մարտիրոսյանն անդրադարձել է Հայոց 
ցեղասպանության տարելիցին

 

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին  հանրահայտ հումորիստ, հաղորդավար, Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը «Ինստագրամի» իր պաշտոնական էջում հրապարակել է Հայոց ցեղասպանության խորհրդանիշ դարձած անմոռուկի լուսանկար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լուսանկարին կից Մարտիրոսյանը գրել է. «Անմոռուկ. սա խորհրդանշում է այն, որ մենք հիշում ենք և երբեք չենք մոռանա ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը: Ցեղասպանություն, որը տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում: Միլիոնավոր մարդիկ ոչնչացվել են միայն այն պատճառով, որ հայ էին: Նրանք, ովքեր փրկվել են և նրանց սերունդներն այդ օրից ի վեր սփռվել են ամբողջ աշխարհով մեկ: Նրանք ապրում են Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Ուկրաինայում, Արգենտինայում և մի շարք այլ երկրներում, որոնք ընդունել են հայերին և նրանց համար երկրորդ տուն դարձել»:

Մարտիրոսյանն ընդգծել է, որ որտեղ էլ ապրենք, մենք երբեք չենք մոռանա: «Անցել է 106 տարի, բայց մենք հիշում ենք»,- եզրափակել է Գարիկ Մարտիրոսյանը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մոտ երեք տասնյակ պետություն, միջազգային կազմակերպություններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am