Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Վան»-ը Գյումրիում հաղթեց «Շիրակ»-ին

«Վան»-ը Գյումրիում հաղթեց «Շիրակ»-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրը մեկնարկեց «Շիրակ»-«Վան» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած խաղում Չարենցավանը ներկայացնող «Վան»-ն առավելության հասավ 1:2 հաշվով: Առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Շիրակ»-ի ֆուտբոլիստները: 15-րդ րոպեին աչքի ընկավ Իգոր Ստանոևիչը: Մինչ ընդմիջումը «Վան»-ը հավասարեցրեց հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Ստեֆան Աջումանը: «Վան»-ին հաջողվեց հաղթանակ տոնել երկրորդ կեսում խփած գնդակի շնորհիվ: 81-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ուիլֆրեդ Կուասին: «Շիրակ»-«Վան»` 1:2:

Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Փյունիկ»-«Արարատ», «Ուրարտու»-«Արարատ-Արմենիա» և «Նոա»-«Ալաշկերտ» խաղերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am