Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի 
դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ դիմումը գրել է իր ցանկությամբ:

Պատասխանելով հարցին` արդյոք պատրաստվում է իր թեկնածությունը առաջադրել ԵՊՀ ռեկտորի հաջորդ ընտրություններում, Գեղամ Գևորգյանը նշեց, որ չի կարող ապագայի վերաբերյալ որևէ բան ասել:

Գեղամ Գևորգյանը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր 2019թ. մայիսի 30-ից:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]