Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի Հովհաննես Չեքիջյանը

Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի Հովհաննես 
Չեքիջյանը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 6-12-ը Երևանում անցկացվելիք Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի ժյուրին կնախագահի Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար‚ Հովհաննես Չեքիջյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից: 

Մրցույթն 2021-ին իր պատմության ընթացքում երկրորդ անգամ անցկացվելու է դիրիժորություն մասնագիտությամբ։ Հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային այս ստուգատեսը մեծ հեղինակություն է վայելում երաժշտական աշխարհում։ Ամեն տարի մրցույթին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող երիտասարդ երաժիշտներ‚ որոնք իրենց ծրագրերում կատարում են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։

Մրցույթի նպատակն է ամբողջ աշխարհում էլ ավելի հանրայնացնել Խաչատրյանի արվեստը‚ բացահայտել տաղանդաշատ երաժիշտների ու նպաստել նրանց մասնագիտական առաջխաղացմանը։

Ներկայումս ընթանում է մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը։ 18-36 տարեկան դիրիժորները մինչև 2021թ. մայիսի 10-ը մասնակցության հայտը կարող են լրացնել հետևյալ հղմամբ։ Նախընտրական փուլն անցած դիրիժորներն իրավունք կստանան մասնակցելու մրցույթին։ Արդեն իսկ կան մեծ թվով դիմորդներ աշխարհի տարբեր ծայրերից։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am