Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կառավարությունն առաջարկում է ուժեղացնել ներմուծվող չափման միջոցների նկատմամբ վերահսկողությունը

Կառավարությունն առաջարկում է ուժեղացնել ներմուծվող չափման միջոցների 
նկատմամբ վերահսկողությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած օրենքի նախագիծը խորհրդարանի նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

«Այս փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ նախապայմաններով՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների նկատմամբ սահմանված չափագիտական կանոնների ու նորմերի պահպանմամբ և չափագիտական վերահսկողության իրականացման հետ կապված որոշ հարցերի կարգավորմամբ, չափագիտական կանոններին և նորմերին անհամապատասխան ՀՀ տարածք չափման միջոցների ներմուծման կանխարգելմամբ, չափման միջոցների շուկայահանման և շահագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմամբ»,- ասաց Սիմոնյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել այն, որ ոչ բարեխիղճ ներմուծող կազմակերպությունների կողմից ներմուծվել և ներմուծվում են չափագիտական կանոններին և նորմերին անհամապատասխան չափման միջոցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am